Իրինդ գյուղի 26-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած


Իրինդ գյուղի 26-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած
Հունիս 13 20:03 2020

Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Մարկոսյանը։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

 Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Թալինի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 094-21-50-71 հեռախոսահամարներով։