Ֆիրդուսի կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թ. վերջում կամ 2024 թ. սկզբում


Ֆիրդուսի կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թ. վերջում կամ 2024 թ. սկզբում
Հունիս 13 19:36 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի ու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում այսօր քննարկվել է Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) մեկդարյա շենքերի հետագա ճակատագրի հարցը։

Ֆիրդուսի կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջում կամ 2024 թվականի սկզբում. այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ներդրողները տվել են բանկային երաշխիքներ և գնահատվել են բոլորի ֆինանսական կարողությունները։ «Այս ամենի շնորհիվ, մենք վստահ ենք, չենք ունենա սնանկ գործարարներ և մարդիկ չեն մնա առանց բնակարանների»,- ասել է Վ. Սիսեռյանը: