2019 թվականին Հայաստանում կինոյի ոլորտին հատկացվել է 824 միլիոն դրամ. նախարար


2019 թվականին Հայաստանում կինոյի ոլորտին հատկացվել է 824 միլիոն դրամ. նախարար
Հունիս 13 00:30 2020

 

2019 թվականին Հայաստանում կինոյի ոլորտին հատկացվել է 824 միլիոն դրամ, որոնցից 694 միլիոն դրամը տրամադրվել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնին: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հարցերին պատասխանելիս:

 

Նախարարի խոսքով՝ իրացումը կազմել է 92,89 տոկոս:

 

«Գեղարվեստական ֆիլմերի արտադրության համար հատկացվել էր 163 մլն դրամ, ինչը կազմել է հատկացված բոլոր միջոցների 19.9 տոկոսը»,-նշել է Հարությունյանը: