Հայաստանում հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար


Հայաստանում հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար
Հունիս 12 23:57 2020

Հայաստանում սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան:

 

Այդուհանդերձ, նախարարը նշել է, որ ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը չի նշանակում, որ սեպտեմբերին դասերը կշարունակվեն առցանց:

 

«Մենք չունենք որոշում հեռավար ուսուցումը երկարաձգելու մասին: Մենք պետք է առաջնորդվենք իրավիճակով. եթե վիրուսը չլինի, ապա դպրոցները կբացվեն»,-ասել է Հարությունյանը: