24-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատի ոսկյա մատանին մատից անհայտացել է


24-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատի ոսկյա մատանին մատից անհայտացել է
Հունիս 12 22:57 2020

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և մանրամասնում, որ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ընդունվել առ այն, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատի ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել:

Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով: