«Մտածված եմ եկել, որ Ադրբեջանի անունն էլ չլսեմ»․ ինչպե՞ս է Էլշան Ալիևը հատել սահմանն ու հասել Արեգունի․ Նոր մանրամասներ են հայտնի


«Մտածված եմ եկել, որ Ադրբեջանի անունն էլ չլսեմ»․ ինչպե՞ս է Էլշան Ալիևը հատել սահմանն ու հասել Արեգունի․ Նոր մանրամասներ են հայտնի
Հունիս 12 20:27 2020

Ադրբեջանի քաղաքացի, 1994թ․ ծնված Էլշան Ռասուլօղլի Ալիևն այսօր առավոտյան հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Նա, դուրս գալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածք, 45 կմ քայլել է և հասել Դարանակ- Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի տարածք։

 

Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնեց Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը։

 

«Ճամբարի պահակը վաղ առավոտյան լսել է շների հաչոցը։ Դուրս է եկել և տեսել անծանոթին, որը հայերեն չի հասկացել և փոխանակվել են ռուսերենով։ Անծանոթը հայտնել է, որ Ադրբեջանից է, այնտեղից փախել և եկել է Հայաստան»,- ասաց գյուղապետը։

Այնուհետև ճամբարի պահակը Ադրբեջանի քաղաքացուն ուղեկցել է գյուղապետի՝ Սոս Հովհաննիսյանի մոտ։ Վերջինս էլ այդ մասին անմիջապես տեղեկացրել է ԱԱԾ-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: