Կասեցվել է «Պրոսպեկտ մոլ»–ի 26 խանութ-սրահի և «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը


Կասեցվել է «Պրոսպեկտ մոլ»–ի 26 խանութ-սրահի և «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը
Հունիս 12 20:20 2020

 

Ժամանակավորապես կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի գործունեությունը, ինչպես նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Միասնական տեղեկատվական հարթակը։

 

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։