Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց


Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց
Հունիս 12 16:10 2020

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին (Ֆրանկլին Գոնսալես) տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական հետազոտության։ Այս մասին հայտնել է փաստաբան Արթուր Պիվազյանը։

«Նարեկ Սարգսյանը բժշկի ցուցման հիման վրա, ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել է քաղաքացիական հիվանդանոց՝ ստուգումների»,- ասել է պաշտպանը: