Ստացա ահազանգեր, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)


Ստացա ահազանգեր, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունիս 12 19:05 2020

Ազգային ժողովում այսօր, երբ քննարկվում էր արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ ոստիկանի կողմից գործադրված ուժի տեսանյութին:  Պատգամավորը նշեց, որ այդ  կինը դիմակով էր, և ինքը չի գտել պարետի որոշումը՝ կապված դիմակի կրման ցուցումների հետ:

«Իմ կարծիքով՝ քաղաքացիական հագուստով անձը ոստիկանի հետ անհամաչափ ուժ է կիրառել: Արդեն որերորդ դեպքն է, ես չգիտեմ ինչից են ոգևորվում, ինչն է իրենց այդպես անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազարությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մահերին՝ պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչու բոլոր ռեսուրսները չեն օգտագործվել և ով է պատախանատու: «Գալու է ժամանակը, եթե ոչ մենք, մահացած քաղաքացիների հարազատներն ահազանգելու են, թե ով է մեղավոր, մահացածն էր մեղավոր, որ ուշ ահազանգեց, թե պատկան մարմինները: Քիչ առաջ ստացա ահզանգեր, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց, ասում են՝ հիվանդանոցի հետ պայմանավորվեք, եթե կընդունի, նոր կգանք կտանենք»,-ասաց նա և նշեց, որ սա տարբերակ և ճանապարհ չէ:

«Ամեն մեկը պետք է իր տանը նստած գոռա ասի, եկեք մեռնում, խեղդվում եմ, շտապօգնությունը չի տեղափոխում, որ մենք կարողանանք այս հարցը լուծե՞լ»,-ասաց նա:

Նիրա Զոհրաբյանը նշեց, որ կրկին մոնիտորինգ է արել և 200 դրամից էժան դիմակ չկա: «Ես հաշվարկ եմ արել մեկ քաղաքացու չափումներով, ամսական գալիս է 15-17 հազար դրամ, եթե չորս ընտանիք է՝ մոտավորապես 80 հազար դրամ: Գոնե այն քաղաքացիների համար, որոնք ներառված են աքատության սոցիալական սանդղակում, թեև ես կարծում եմ, որ աղքատությունն ավելի մեծ է: Պարոն վարչապետ, այդ քաղաքացիներին ապահովեք, որոնց արդյունավետությունը ես չգիտեմ»,-ասաց նա և նշեց, որ այդ դիմակները չի կարելի օգտագործել արևի, անձրևի տակ:

Պատգամավորը նաև նշեց, որ մենք ունենք հրաշալի բժիշկներ ՍՊԻԴ կենտրոնում և հիմա բոլորի պոտենցյալը պետք է օգտագործել, քանի որ եթե ինչ-որ մեկը պարտվելու է՝ պարտվելու է մենք՝ բոլոր ՀՀ քաղաքացիները: