10 կանոն Անջելինա Ջոլիի կյանքից. ինչպե՞ս է ապրում հայտնի գեղեցկուհին


10 կանոն Անջելինա Ջոլիի կյանքից. ինչպե՞ս է ապրում հայտնի գեղեցկուհին
Հունիս 12 18:48 2020

Անջելինա Ջոլիին գիտենք դեռ շատ վաղուց, և նա, ամեն անգամ էկրաններին հայտնվելով, հիացմունք ու մի փոքր էլ նախանձ էր առաջացնում մեզ մոտ: Միշտ հետաքրքիր է եղել, թե ինչ կանոներով կամ էլ սկզբունքներով է առաջնորդվում հոլիվուդյան հայտնի դերասանուհին: 

Ահա դրանցից մի քանիսը․

Դաջվածքներ, արյուն և հետքեր

Դրանք իմ կյանքի մի մասն են։

Ինձ հոգեվերլուծաբան պետք չէ

Այն դերերը, որոնք ես ընտրում եմ ինձ համար, արդեն հոգեվերլուծաբաններ են:

Իմ տարիքի աղջիկները ցանկանում էին դառնալ բալետի պարուհիներ, իսկ ես՝ վամպիր:

Մարդիկ կարծում են, որ ես շատ գաղտնիքներ ունեմ

Եվ կարծում են, որ մահ եմ սիրում: Սակայն եթե ես սիրում եմ մահվան մասին մտածել, ապա միայն այն պատճառով, որ գնահատում եմ կյանքը բոլորից շատ:

Արյունից չեմ վախենում

Երբեք չեմ վախեցել դիակներից: Երբ մահացած մարդ եմ տեսնում, մտածում եմ միայն, որ նա ինչ-որ ժամանակ ինձ նման ողջ է եղել:

Կարծում եմ, որ մահվան մեջ անհանգստացնող ինչ-որ բան կա

Միայն այն միտքը, որ կարող է վաղը մահանաս, թույլ է տալիս տվյալ պահին կյանքը գնահատել: 

Բավականին ուշ հասկացա

... Որ երջանիկ լինելու որոշումը կայացնում ես ինքդ: Քո ընտրությունն է կարևոր:

 

Առանց ցավի չկա տառապանք

Իսկ չտառապելով չենք կարող սովորել սեփական սխալների վրա:

Թերություններն ինձ համար միշտ գրավիչ են եղել

Մարմնի վրայի հետքերն ինձ համար միշտ սեքսուալ ու գրավիչ են եղել:

Մայրս երբեք չէր վիճում կամ բղավում

Հաճախ էր լալիս, ու ես լսում էի, թե ինչպես էր արտասվում, քանի որ ննջասենյակներն իրար կողքի էին: Հաճախ էի մորս տեսնում այտուցված դեմքով, քանի որ ամբողջ գիշեր լացել էր: