Բաղանիս գյուղի մոտ բեռնատարներ են բախվել․ դրանցից մեկի՝ ՌԴ քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է


Բաղանիս գյուղի մոտ բեռնատարներ են բախվել․ դրանցից մեկի՝ ՌԴ քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է
Հունիս 11 21:40 2020

 

Բաղանիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

 

Հունիսի 11-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ , բախվել են բեռնատարներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Howo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա․) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս․, ՌԴ քաղաքացի) բեռնատարները:

 

Դենիս Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։