Թոքաբորբի դեմ ենք պայքարում. Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով


Թոքաբորբի դեմ ենք պայքարում. Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով
Հունիս 11 20:52 2020

 

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կնոջ ու երեխաների հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մնացականյանը։

Նա նշեց, որ թեստավորվել է, եւ պատասխանը դրական է եղել։

«Փառք Աստծո, համեմատ ավելի լավ են կինս ու երեխաներս։ Հիմա պայքարում ենք թոքաբորբի դեմ։ Թույլ եմ, չեմ կարող խոսել»,- ասաց Մնացականյանը։