Վարդանյան եղբայրները հաղթել են ռուսական հայտնի հեռուստանախագծում (տեսանյութ)


Վարդանյան եղբայրները հաղթել են ռուսական հայտնի հեռուստանախագծում (տեսանյութ)
Մայիս 1 14:33 2017

Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները, որոնք դուետով ելույթ են ունեցել ուժային ակրոբատիկայի ժանրում, դարձել են ռուսական Առաջին ալիքի «Փառքի րոպե» նախագծի հաղթող:

Վարդանյան եղբայրները ելույթ են ունեցել ազգային հանդերձանքներով՝ հայտնի երաժիշտ Վախթանգ Կալանաձեի բիտբոքսի հնչյունների ներքո: Եղբայրները որպես մրցանակ կստանան 5 միլիոն ռուբլի: