Հոլիվուդյան աստղերը միշտ հայտնի են եղել ոչ միայն իրենց տաղանդով ու գեղեցկությամբ, այլ նաև իրենց հարստությամբ:
Այս հնգյակում հայտնվել են ոչ միայն երիտասարդ հարուստ արտիստները, այլ նաև տարիքով կանայք
Թեյլոր Սվիֆթ
185 միլիոն դոլար: Ամերիկյան փոփ ժանրի երգչուհի: Ծնողների համար 3 հարկանի շքեղ առանձնատուն է գնել, ունի նաև շքեղ բնակարաան: Իր ողջ գումարը վաստակում է համերգներից, ալբոմների թողարկումներից և ֆիլմերից: Խոշոր եկամուտ է ստացել Reputation Stadium Tour շրջագայությունից: Ամերիկյան ամսագրերից մեկի տվյալներով, տասնամյակի հարուստ կանանցից մեկն է: Երկրորդ ալբոմը, որը թողարկեց, նույնպես հաջողություն բերեց:
Բեյոնսե
81 միլիոն դոլար: Բեյոնսեն ոչ միայն երգում է, այլ նաև նկարահանվում է ֆիլմերում: Հայտնի է դարձել 1990-ականներին: Ունի սեփական ընկերությունը, թողարկել է հեռախոսային խաղ՝ Fashion Diva: Մոր հետ թողարկել է հագուստի հավաքածու: Ամուսնու հետ բեմ բարձրանալը խոշոր եկամտի աղբյուր է: 8 ամիս շարունակ շրջագայության մեջ լինելով, դարձավ ամենահարուստը:
Ռիհաննա
62 միլիոն դոլար: Բարաբադոսական երգչուհի, դիզայներ և պրոդյուսեր: Կարիերան ստեղծում է 16 տարեկանից: Բարբադոսի դեսպանն է: Եկամտի մի մասը ստանում է LVMH հետ համագործակցությունից, որը վաճառում է կոսմետիկա: Երգչուհու ունեցվածքը 600 միլիոն դոլար է:
Քեթի Փերի
57.5 միլիոն դոլար: Ամերիկյան երգչուհի, կոմպոզիտոր և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Աշխարհին հայտնի դարձավ իր «One of the Boys» ալբոմի թողարկումից հետո: 30 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի: 2012 թվականին տարվա կին է ճանաչվել:
Փինք
57 միլիոն դոլար: 2000 թվականներին կնոջը սկսեցին ճանաչել առաջին ալբոմի թողարկումից հետո: 8-րդ ալբոմը, «Hurts 2B Human», բավականաչափ հաջողված էր և խոշոր գումարի աղբյուր դարձավ: 2000-2010 թվականների ընթացքում ամենաճանաչված արտիստներից է եղել: 2018 թվականին նա People ամսագրի կողմից արժանացավ ամենագեղեցիկ կնոջ տիտղոսին: