10 փաստ ֆրանսիական բրգաձև պատկերասրահի`Լուվրի մասին


10 փաստ ֆրանսիական բրգաձև պատկերասրահի`Լուվրի մասին
Հունիս 11 18:10 2020

Լուվրն իր մակերեսով ամենամեծն է Փարիզում:  Տարածքը 2010.00 մետր քառակուսի է: 1190 թվականին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսը Սեն գետնի ափին կառուցում է Լուվր ամրոցը, որն ի սկզբանե պիտի ծառայեր պաշտպանական նպատակով: 1317 թվականին Շառլ V-ը ամրոցը դարձնում է թագավորական նստավայր: Այնուհետև քաղաքն օրեցօր ընդլայնվելով կորցնում է իր պաշտպանական նշանակությունը: 1528 թվականին Ֆրանսցիսկ արքան քանդում է ամրոցը և սկսում վերակառուցել ու դարձնել թագավորական ճոխ նստավայր: Նստավայրից պատկերասրահ անցումը լինում է շատ պատահական, երբ որոշվում է արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրություն իրականացնել: Այդպիսով Լյուքսեմբուրգյան պալատում պահվող կտավները 1750-ից 85 թվականներին տեղափոխվում է Լուվր: Հաջող ցուցադրությունից հետո Թագավորական շենքի ընդհանուր տնօրենն ու ժառանգորդ կոմս Անգիվիլլերին Լուվրը դարձնում է թանգարան:

Թանգարանն իր անունը ստացել է այն տեղանքի անունից, որտեղ գտնվում է: «Լուվր» թարգմանաբար նշանակում է «Գայլերի անտառ», անտառն այդպես է կոչվել, քանի որ այն եղել է Ֆրանսիայի թագավորների որսորդական նստավայրը:

 1791 թվականի մայիսի 6-ին ընդունվեց օրենք Լուվրը թանգարան դարձնելու մասին, որից երկու տարի անց՝ 1793 թվականի օգոստոսի 10-ին կայացավ Լուվրի հանդիսավոր բացումը:

Թանգարանն արվեստագետների համար սկզբում եղել է կթրվելու վայր: 1855-ից թանգարանը հանրության համար բաց կարող էր լինել շաբաթական միայն մեկ օր, իսկ մնացած օրերին տարածքն արվեստագետների համար պիտի ծառայեր իր նպատակին:

Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստացել է Նապոլեոնի թանգարան անունը, որի տնօրեն է նշանակվել Դոմինիկ-Վիվան Դենոնը , վերջինս էլ Լուվրը դարձրել է աշխարհի ամենամեծ թանգարանը:

Լուվրի բուրգը կառուցվել է 1989 թվականին: Բուրգի նախագծի հեղինակը չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյն է: Կառույցի բարձրությունը 21 մետր է: Լուվրի նախատիպը Քեոփսի բուրգն է:

Ժամանակակից թանգարանը կազմված է երկու մասից հին և նոր Լուվր:  Լուվրում նաև կգտնեք  տարբեր ժամանակաշրջանների 14 թանգարաններ: 

 Ի դեպ ողջ Լուվրը թանգարան չէ, թանգարան է ծառայում կառույցի միայն ստորին երկու հարկերը: Մյուս տարածքներն ադմինիստրատիվ գործառույթ են իրականացնում: Այնտեղ գտնվում է նաև Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը և այլ վարչական հաստատություններ:

2008 թվականի տվյալներով Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է, նույն թվականին մեկ տարվա մեջ թանգարան է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն, որոնք տեղաբաշխված են  թանգարանի 8 բաժիններում: