Լիտվան բժիշկների խումբ կուղարկի Հայաստան


Լիտվան բժիշկների խումբ կուղարկի Հայաստան
Հունիս 10 17:42 2020

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների խումբ ուղարկել Հայաստան։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների խումբ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։ Գրառումը ուղեկցվել է նաև հայերեն լեզվով մեկ նախադասությամբ. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։