Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի՝ ընտանյոք հանդերձ, վեց օրում անախտանիշ կորոնավիրուսից առողջանալու փաստը ոչ միայն ուրախալի է, այլև ոգևորիչ. այդ փաստը հարկ է ներկայացնել համաշխարհային բժշկագիտությանը, որը մինչև հիմա միմատաբար կարծում էր, թե առնվազն երկու շաբաթ պետք է ինքնամեկուսացվել վարակման դեպքում և հետևել ապաքինմանը:
Նիկոլ Փաշինյանը կարող է նաև տեսակոնֆերնասներ վարել այդ թեմայով, թե ինչպես համավարակի ընթացքում կարելի է պետություն ղեկավարել, ճեպազրույցներ տալ և կադրային փոփոխություններ իրականացնել»:










