Անձրևի ժամանակ ամբողջ տունը ջուր է լցվում, ահավոր վիճակում ենք, ում էլ դիմում ենք, չեն օգնում. Արմավիրի հանրակացարանի բնակիչ (տեսանյութ)


Անձրևի ժամանակ ամբողջ տունը ջուր է լցվում, ահավոր վիճակում ենք, ում էլ դիմում ենք, չեն օգնում. Արմավիրի հանրակացարանի բնակիչ (տեսանյութ)
Հունիս 9 23:40 2020

Անձրևից արդեն պատերն են քանդվում, մի օր գիշերն աղմուկից արթնացա, տեսա, որ պատերը քանդվել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հանրակացարանի բնակիչ Սուսաննա Ադամյանը։

Վերջինս նշում է՝ հայտնվել է անելանելի վիճակում․ բնակարանը գտնվում է անմխիթար վիճակում, ապրելու համար համապատասխան պայմաններ չկան, տանիքն էլ կոտրված է, իսկ երբ անձրև է գալիս, ջուրն ամբողջությամբ տուն է լցվում։

Սուսաննա Ադամյանի խոսքով՝ ձմռանը հանրակացարանային պայմաններն էլ ավելի անտանելի են դառնում․ հանրակացարանում չկան ջեռուցման պայմաններ, իսկ ցրտին դիմանալու համար  վառում է այն, ինչ գտնում է։

«Ձմռանը գնում եմ, փայտ եմ հավաքում, ռեզին, խանութների մոտ ինչ գտնում եմ, բերում ու վառում եմ»,- ասում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։