Համացանցում է հայտնվել դերասան, հումորիստ, շոումեն Արման Գևորգյանի "Armani Show" նախագծի 2-րդ տեսահոլովակը


Համացանցում է հայտնվել դերասան, հումորիստ,  շոումեն Արման Գևորգյանի "Armani Show" նախագծի 2-րդ տեսահոլովակը
Հունիս 9 23:30 2020

Համացանցում է հայտնվել դերասան, հումորիստ,  շոումեն Արման Գևորգյանի "Armani Show" նախագծի 2-րդ տեսահոլովակը, որն այս ոչ ստանդարտ օրերին բարձր տրամադրություն և պոզիտիվ է փոխանցել հայ հանրությանը: Այս անգամ տեսահոլովակը խիստ տարբերվում է ArmaniShow#1-ից թե ասելիքով, թե բովանդակությամբ:

ArmaniShow#2-ն ավելի ուրախ է, արևոտ, ծովային, հումորային և հիթային: Երգը աղջիկների և հատկապես շիկահերների մասին է: Այն նախատեսված էր հրապարակել կանանց տոների մեկամսյակի շրջանակներում, բայց կարանտինային պայմանները թույլ չտվեցին աշխատանքներն իրականացնել ավելի արագ: Այդ իսկ պատճառով որոշեցինք այս ոչ հաճելի օրերը լցնել բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով:

Հաճելի դիտում հարգելիներս: Օգտվեմ նաև առիթից և շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, որոնք որևէ կերպ առնչություն են ունեցել տեսահոլովակի ստեղծման ու կայացման գործում: Հատուկ շնորհակալություն տեսահոլովակի ռեժիսոր՝ Դավիթ Գրիգորյանին: