Tert.am-ը գրում է․ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։
Հայաստանում անշարժ գույքի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի թանկ է կադաստրային արժեքից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր առաջարկվող փոփոխության արդյունքում «գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտավորապես 4․3 անգամ կաճի»:
Կառավարությունը Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխություններով անցավ համահարթ եկամտահարկի մոդելին՝ և´ շատ, և´ քիչ եկամուտ ստացողները հարկվում են հավասարաչափ։ Այդ ժամանակ հայտարարվում էր, որ սոցիալական արդարությունը վերականգնվելու է գույքահարկի միջոցով։
Նախագծում նշվում է, որ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության նպատակը տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է, սակայն նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։










