Թեոդոսիական ականջօղեր. հին գտածո, որի նմանը չեն կարողանում ստեղծել անգամ ժամանակակից ոսկերիչները


Թեոդոսիական ականջօղեր. հին գտածո, որի նմանը չեն կարողանում ստեղծել անգամ ժամանակակից ոսկերիչները
Հունիս 9 22:21 2020

 Շատ են այնպիսի գտածոները, որոնք առաջին հայացքից թվում են հասարակ, անպետք իրեր, սակայն մանրամասնորեն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք իրականում յուրօրինակ նմուշներ են, որոնք չեն կարողանում անգամ վերարտադրել ժամանակակից մասնագետները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հենց այդպիսի գտածո են համարվում թեոդոսիական ականջօղերը։

 

Այս հետաքրքիր գտածոն հայտնաբերել է հայտնի նկարիչ Այվազովսկին։ Այո, նա ոչ միայն հրաշալի կտավներ էր ստեղծում, այլև հետաքրքրվում էր հնագիտությամբ ու 1853 թ. խնդրեց ու ստացավ թույլտվություն Թեոդոսիայից (Ղրիմից) ոչ հեռու պեղումներ կատարելու համար։

Համաձայն պաշտոնական վարկածի՝ պեղումների ժամանակ հայտնաբերվել է հինգ գերեզման, որոնցից չորսը լիովին դատարկ էին, իսկ հինգերորդում հնէաբաններին հաճելի անակնկալ էր սպասվում։ Բացի հայտնի ականջօղերից՝ գերեզմանում հայտնաբերվեցին բազմաթիվ կերամիկական առարկաներ և այլ ոսկյա զարդեր։

Գերեզմանի տարիքը մոտավորապես 2500 է, և ստացվում է, որ ականջօղերը ևս առնվազն նույն տարիքի են։

Երբ գտածոն ուսումնասիրության ենթարկեցին ոսկերիչները, պարզ դարձավ, որ դրանք յուրօրինակ են։ Ականջօղերի մանրանկարչությունն ու դետալիզացիան այնքան բարձր մակարդակի վրա են, որ 19-րդ դարի գրեթե բոլոր ոսկերիչները փորձել են վերարտադրել այն, սակայն ձախողվել են։

Ինչպես պարզ է դարձել, հայտնի մեթոդներով նման մանրակրկիտ աշխատանք կատարել անհնար կլիներ, չէ՞ որ դրանցից մեկը կշռում էր 22, մյուսը՝ 22,5 գ, իսկ դրանց երկարությունը 9 սմ էր։

Անգամ համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերիչ Կառլ Ֆաբերժեն փորձել է կրկնօրինակել գլուխգործոցը, սակայն նրա մոտ ևս չի ստացվել։ Ոսկերիչներից ոչ ոքի փորձերը հաջողությամբ չէին պսակվում. նրանք չէին կարողանում նման գեղեցիկ ու մանրակրկիտ զարդանախշեր անել փոքր ականջօղերի վրա։

Ոսկերչական նման գլուխգործոցի ստեղծումը վերագրում են հին հույն վարպետներին, որոնք իբր դրանց հեղինակներն են։

Իհարկե, պաշտոնական վարկածին հավատալ կարելի է, որ հին հույներն ի սկզբանե ունակ են եղել արվեստի նման գործեր ստեղծելու, ապա թուլացրել են իրենց ունակությունները, սակայն հավանական է նաև այն տեսությունը, որ այդ զարդերը տեղի բնակիչներին հասել են շատ ավելի վաղ քաղաքակրթություններից, որոնց զարգացման մակարդակն անհամեմատ ավելի բարձր էր։