Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորի կայանից կատարված գողությունը


Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորի կայանից կատարված գողությունը
Հունիս 9 19:37 2020

Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը համապատասխան ուսումնասիրություններից հետո սկսել է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մեկ օր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզել են կասկածվողների ինքնությունը և բերման ենթարկել նրանց։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Երևանի բնակիչներ` 23 և 37-ամյա տղամարդիկ գողոնն իրացրել են մայրաքաղաքում։ Մարտկոցները հայտնաբերվել և առգրավվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։