Ֆլամինգոները վարդագույն են դառնում միայն իրենց ընդունած սննդի պատճառով. նրանք իրականում այլ գույն ունեն


Ֆլամինգոները վարդագույն են դառնում միայն իրենց ընդունած սննդի պատճառով. նրանք իրականում այլ գույն ունեն
Հունիս 9 18:25 2020

Պարզվում է՝ ֆլամինգոները վարդագույն չեն լինում. նրանք ծնվում են բաց մոխրագույն փետուրներով։ Իսկ վարդագույն գույն ստանում է 12 թռչնից միայն մեկը։

Ֆլամինգոների սիրելի կերակուրը մանր ծովախեցգետիններն են, որդերն ու կապտականաչ ջրիմուռները։ Նշված երեք ուտելիքներն էլ պարունակում են միացություններ, որոնք կոչվում են կարոտինոիդներ։

Երբ այս մթերքները հայտնվում են ֆլամինգոների մարսողական համակարգում, ֆերմենտները կարոտինոիդները բաժանում են վարդագույն և նարնջագույն մոլեկուլների։

Այդ մոլեկուլները կլանվում են լյարդի կողմից և վերջնարդյունքում հավաքվում ֆլամինգոների մաշկի, փետուրների, կտուցի և ոտքերի վրա։ Հենց այս պատճառով էլ թռչունները նման գույն են ստանում։

Սա է նաև պատճառը, որ կենդանաբանական այգիներում որոշ թռչուններ սպիտակ են կամ չափազանց դժգույն։