Հին հռոմեացի կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը, ով պատմություն մեջ է անցել Կալիգուլա կեղծանվամբ, ուներ շատ սիրելի ձի։ Ի սկզբանե վառ մոխրագույն ձիուկին անվանում էին Պորցելիուս, որն ուղղակի թարգմանությամբ նշանակում էր «խոզուկ»։ Սակայն նա հետագայում սկսեց մրցաշարեր հաղթել, և Կալիգուլան որոշեց իր սիրելի ձիուն առավել հնչեղ անուն տալ։ Նա ձիուն անվանեց «Արագաոտք», որը լատիներենով հնչում է որպես «Ինցիտատ»։ Շնորհիվ կայսեր՝ այս ձին դարձավ ամենահայտնին համաշխարհային պատմության մեջ։
Կալիգուլան հանձնարարեց զարդարել ձիուն մարմարով, նրա կերամանը պատրաստել փղոսկրից, իսկ ջուր խմելու ամանը՝ ոսկուց։ Ինցիտատը շատ գեղեցիկ գույն ունեցող կայսերական ծածկոց ուներ, որը զարդարված էր մարգարիտներով։ Սակայն հետո կայսրը որոշեց, որ դա քիչ է, և Ինցիտատի համար հատուկ պալատ կառուցեց և սպասավորներ տրամադրեց։ Այնտեղ Կալիգուլան ընդունում էր հյուրերին, որոնց հրավիրում էր իր սիրելի ձիու անունից։ Որպեսզի Ինցիտատն ապրեր լիարժեք ընտանեկան կյանքով, նրան ամուսնացրին Պենելոպա անունով ձիու հետ։ Ամուսնությունը պաշտոնապես գրանցվեց, ինչի համար էլ Ինցիտատին բոլոր օրենքներին համապատասխան Հռոմի քաղաքացի դարձրին։
Մրցաշարերից առաջ Ինցիտատի հանգիստը խանգարելու և աղմկելու համար մահապատժի էին դատապարտվում։ Տոների ժամանակ Կալիգուլան իր սիրելի ձիու հետ կիսում էր ամենահամեղ ուտեստներն ու գինին։ Ձիու լավ ժամանցը ևս ապահովվում էր. նրան ծառայում էին ոչ միայն ստրկուհիները, այլև կայսեր կինը։
Սակայն այս ամենով Ինցիտատի կարիերան չէր սահմանափակվում։ Կալիգուլան նրան հռոմեական սենատ մտցրեց և կոնսուլի պաշտոնի համար նրա թեկնածությունն առաջադրեց։ Հայտնի պատմիչ Սուետիանոսը պնդում էր, որ կայսր Կալիգուլան իր ձիուն պատրաստվում էր կոնսուլ նշանակել, սակայն նրան խանգարեց սեփական մահը, որն սպանության տեսքով իրականացավ: Դրանից հետո Ինցիտատին հասարակ ձիանոց տեղափոխեցին, սակայն սենատից նրան հանելը խնդիր էր։ Ըստ հռոմեական օրենքների՝ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը սենատորը պետք է մնար իր պաշտոնում։ Նոր կայսրը եղանակ գտավ հարցին լուծում տալու։
Հենց այսպես էլ ավարտվեց հայտնի ձիու յուրօրինակ կարիերան։ Սա Կալիգուլա կայսեր հերթական «խելագարություններից» մեկն էր։