Ինչպիսին էր Հայաստանի զինանշանը 19-րդ դարի երկրորդ կեսին


Ինչպիսին էր Հայաստանի զինանշանը 19-րդ դարի երկրորդ կեսին
Հունիս 8 18:34 2020

Հայաստանի զինանշանը, որը տարածված էր 19-րդ դարի կեսերին, ստեղծվել էր 18-րդ դարի ռազմական խորհրդանիշի հիման վրա, որն էլ իր հերթին հիմնված էր Հայաստանի ազգային արժեքների վրա:

Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը 1920 թ. կատարելագործվել է Հակոբ Կոջոյանի և Ալեքսանդր Թամանյանի ջանքերով՝ վերոնշյալ գերբի նախատիպով: Սակայն, իհարկե, մի շարք էական փոփոխություններ են արվել:

Կատարելագործվել են չորս հիմնական ավանդական արժեքների խորհրդանիշերը, օրինակ՝ վահանը, որը բռնել էր առյուծներից մեկը, փոխարինվեց արծիվով: Վահանի տակ պատկերված դրոշներն ու գահը փոխարինվեցին այլ խորհրդանիշներով՝ սրով, փետուրով, ցորենի հասկով և այլն:

Իսկ Հայաստանի երրորդ հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի գերագույն խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ ՀՀ զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։