Հրդեհ Անդրանիկի փողոցում. բնակիչներից մեկը ձեռքերի շրջանում այրվածք է ստացել


Հրդեհ Անդրանիկի փողոցում. բնակիչներից մեկը ձեռքերի շրջանում այրվածք է ստացել
Հունիս 8 09:38 2020

 

Հունիսի 7-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է այգի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում. բնակիչներից մեկը ձեռքերի շրջանում այրվածք է ստացել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է խոտածածկույթ (մոտ 500 քմ) և փայտե զրուցարան-տաղավար՝ (6 քմ)։

Տուժած Գագիկ Մ․-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբա­նության ազգային կենտրոն»-ում, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։