1 լավ և 1 վատ լուր լինելու դեպքում մարդկանց մեծ մասը ցանկանում է առաջինը լսել հենց վատը։ Այս մասին ուսումնասիրություն են արել գիտնականներ Դեյվիդ Հարդիստին (David J. Hardisty) և Էլկե Ուեբերը (Elke U. Weber)։ Նրանք պարզել են, թե ինչու են մարդիկ նախընտրում վատից սկսել։
Facebook-ում իրականցված հետազոտությամբ նրանք պարզել են, որ երկու լուրերի առկայության դեպքում նրանք նախ վատն են ընթերցում, հետո լավը։ Դրա պատճառը վատ արագ իմանալն ու վերապրելն է, ըստ Wiley Online Library-ում գիտնականների հրապարակած հոդվածի։
Մասնագետները դա հիմնավորում են նրանով, որ որքան վատ լուրի իմանալը ձգձգվում է, այնքան մարդիկ ավելի են անհանգստանում հենց անորոշությունից։ Նրանք նախընտրում են արագ իմանալ վատն ու հաղթահարել այն։










