72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. Այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ


72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. Այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ
Հունիս 6 15:45 2020

72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՍԱՏՄ տեղեկատվության հեւ հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»,-նշել է նա:

Տեսանյութում երեւում է, որ ռեստորանային համալիրի սեփականատերը արգելում է նկարահանումներ իրականացնել իր տարածքում: