1997 թվականից Սուրենավանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի աշխատած Հասմիկ Աբրահամյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել․ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում սկսած ֆլեշմոբն է, որի շրջանակներում վարչապետն իր էջում հրապարակել էր լուսանկար, որ Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի երեխաները բացօթյա տարածքում հավաքվել են՝ խախտելով պարետի որոշումը:
Երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ՝ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է տվել, իսկ ուսուցչուհին ազատվել է աշխատանքից:
Ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդունում է մեղքը, սակայն աշխատանքից ազատելու որոշումը կտրուկ էր: Նա պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել հավաքույթը:
«Երեխաներն իրենք էին նախատեսել, ես անտեղյակ եմ եղել, վերջին պահին են եկել տեղեկացրել, որ գնում են, ես՝ որպես ուսուցիչ, դասղեկ, չուզեցի նրանց միայնակ թողնել՝ մտածելով, որ տարածքը բացօթյա է, ազատ սարերի մեջ, վտանգ չի լինի, առավել ևս, որ գյուղում վարակակիր, վարակվածներ չունենք ու այնպիսի մի տեղ էինք գնացել, որ ոչ մեկը չկար: Սխալ ենք արել, ես ընդունում եմ իմ սխալը, բայց այդ կարգի կտրուկ որոշումը չգիտեմ՝ որքանով է ճիշտ: Ուղղակի տնօրենին էլ անմիջապես այդ հարվածը հասավ, տնօրենին խիստ նկատողություն, ինձ աշխատանքից ազատել»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










