9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում. Զարուհի Բաթոյան


9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում. Զարուհի Բաթոյան
Հունիս 6 10:15 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։
Ծրագրի իրականացման համար այս ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) կողմից թվայնացվել և նախարարությանն է տրամադրվել շուրջ 49.000 երեխայի տվյալ:
 3,800 երեխայի տվյալներ, որոնք դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել (մասնավորապես հնարավոր չի եղել հաստատել երեխայի և ծնողի կապը), ուղարկվել են ՔԿԱԳ՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով»: