Դուբայի ոստիկանությունը վերջերս բացված հասարակական լողափերում ավելի քան 100 մարդու է տուգանել դիմակների բացակայության պատճառով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք, ովքեր լողափերում դիմակ չեն կրել եւ չեն պահպանել մինչեւ 2 մետր հեռավորությունը, տեղոււմ տուգանվել են:
Տուգանքի չափը կազմել է 3000 դիրհամ (817 ԱՄՆ դոլար):
«Կարծես մարդիկ մոռացել են կորոնավիրուսի գոյության մասին»,-ասել է Դուբայի բնակիչներից մեկը:
ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 300 եւ մահվան 270 դեպք, 19 000 մարդ ապաքինվել է: