Աշխարհում ավելի քան 600 բուժքույրեր մահացել են կորոնավիրուսի պատճառով


Աշխարհում ավելի քան 600 բուժքույրեր մահացել են կորոնավիրուսի պատճառով
Հունիս 4 00:40 2020

Ողջ աշխարհում ավելի քան 600 բուժքույրեր են մահացել «Քովիդ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, և ավելի քան 230 000 բուժաշխատող վարակվել է վիրուսով:

Ինչպես հայտնում է CNN-ը, նման տվյալներ է հրապարակել Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որը ներկայացնում է բուժքույրերի ավելի քան 130 ազգային ասոցիացիաներ և 20 մլն անդամ ունի ողջ աշխարհում:

Խորհուրդը կոչ է անում կառավարություններին պաշտպանել իրենք առողջապահության համակարգի ներկայացուցիչներին ու կյանքեր փրկել, ինչպես նաև հստակ տվյալներ տրամադրել բուժաշխատողների վերաբերյալ:

Կառույցի ներկայացրած տվյալները հիմնվում են բուժքույրերի ազգային ասոցիացիաների տրամադրած տեղեկությունների վրա:



loading...