Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի թիկունքի պետը զորամասի շտաբից տեղափոխվել է հիվանդանոց


Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի թիկունքի պետը զորամասի շտաբից տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 3 23:59 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում հետաքննություն է սկսվել Գյումրի քաղաքի բնակիչ, Հայաստանում տեղակայված ՌԴ N զորմասի թիկունքի պետ, գնդպաետ Միխայիլ Գալիկովի ստացած մարմնական վնասվածքների փաստով:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճաճանչոսկրի տիպիկ տեղի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած Կումյարիի ոստիկաները պարզել են, որ այդ քաղաքացին Մ. Գալիկովն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, զորամասի շտաբում վայր ընկնելու հետևանքով:



loading...