Արարատ Միրզոյանի և իր ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստի պատասխանները


Արարատ Միրզոյանի և իր ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստի պատասխանները
Հունիս 2 20:14 2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ երեկոյան իր ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսի թեստ է հանձնել, բոլորի թեստերի պատասխանները բացասական են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես եւ ընտանիքիս անդամները եւս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։

Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նա։



loading...