Հայտնի է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը


Հայտնի է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Հունիս 2 18:20 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս չի հաստատվել թեստի պատասխանը բացասական 

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ,

Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։

Առողջ եղեք»,- գրել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորնավիրուս։ Ավելի ուշ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց, որ եղել է կառավարական առանձնատանը և հանձնել թեստ։