Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. ԵՊԲՀ ռեկտոր


Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. ԵՊԲՀ ռեկտոր
Հունիս 2 00:28 2020

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 
 
 

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին

Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։

Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:

Եվ ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։

Կհանդիպենք հունիսի 4-ին, ժամը 15։00-ին՝ ուղիղ եթերում։

Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել [email protected] , [email protected] էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել Ձեր հարցերը։

 

Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը․․․ Միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը;

Լինենք առողջ»:



loading...