Ինչու են թեստավորումները նվազել. ԱՆ խոսնակի պարզաբանումը


Ինչու են թեստավորումները նվազել. ԱՆ խոսնակի պարզաբանումը
Հունիս 1 13:45 2020

Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ, մի քանի լաբորատորիաներ չեն աշխատել և այդ պատճառով թեստավորումների նվազում է եղել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք, որ այսօր թեստավորումների աճի նվազում է նկատվում։ 

Ալինա Նիկողոսյանը մեզ նշեց, որ այս պահին 4 լաբորատորիաներում է իրականացվում թեստավորում։