Ինչպես էր Չերչիլը հրաժարվել Հայաստանի վարչապետ դառնալուց


Ինչպես էր Չերչիլը հրաժարվել Հայաստանի վարչապետ դառնալուց
Մայիս 28 23:45 2020

Ռուսական Независимая газета պարբերականը «Պատմության, աշխարհագրության և գրականության պատմություններ նախկին աշակերտների համար» խորագրով նյութ է հրապարակել, որում տեղ է գտել նաև հայկական կոնյակի և կուբայական սիգարների հանդեպ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրո մասին պատմությունը:

 

«Մի օր նրան (Չերչիլին) հարցնում են. «Սըր, կցանկանայի՞ք դառնալ Հայաստանի վարչապետ»: «Ոչ», - պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես կուբայական սիգարներ եմ սիրում»: Մեկ ուրիշ անգամ նրան հարցնում են. «Սըր, դուք հավանաբար կցանկանայիք Կուբայի վարչապետը դառնալ»: «Ոչ», - պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես հայկական կոնյակ եմ սիրում», - գրել է հոդվածի հեղինակ Իգոր Խարիչևը:

Վերջում հեղինակը հետաքրքրվում է. «Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում, հայկական կոնյակից բացի, արտադրվեին նաև կուբայական սիգարներ, կամ Կուբայում, սիգարներից բացի, արտադրվեր հայկական կոնյակ»