Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ հիվանդ լինել 11 օր անց


Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ հիվանդ լինել 11 օր անց
Մայիս 28 00:17 2020

Սինգապուրի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի և Բժշկության ակադեմիայի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտը հիվանդության սկզբից 11 օր անց այլևս վարակիչ չէ՝ չնայած կորոնավիրուսի թեստի արդյունքը կարող է դրական լինել:

Հիվանդությունը շարունակվում է վարակիչ լինել 7-10 օրվա ընթացքում` հիվանդության ախտանիշների՝ բարձր ջերմության և չոր հազի առաջացումից հետո։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետազոտելով 73 հիվանդի:

Նրանց կարծիքով՝ վարակվելուց երկու շաբաթ անց վիրուսը դեռ չի անհետանում հիվանդի օրգանիզմից, սակայն այն բավարար չէ ուրիշներին վարակելու համար։



loading...