Լարված իրավիճակ Կապանում.քաղաքացիները շրջափակել են ոստիկանական մեքենաները (տեսանյութ)


Լարված իրավիճակ Կապանում.քաղաքացիները շրջափակել են ոստիկանական մեքենաները (տեսանյութ)
Մայիս 24 15:43 2020

Այս պահին լարված իրավիճակ է Կապանում: Այս մասին տեղեկանում ենք Nver Zelya ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից:

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են Երեւան տեղափոխել առավոտյան բերման ենթարկված մի քանի քաղաքացու: Քաղաքացիները շրջափակել են ոստիկանական մեքենաները:

Հիշեցնենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 168.am-ի փոխանցմամբ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության: