«Էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի»․ վարչապետը կատակեց


«Էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի»․ վարչապետը կատակեց
Մայիս 23 13:09 2020

Վերին Դվին այսի ժամանակ վարչապետը հետաքրքրվեց՝ հակակարկտային համակարգն արդարացնում է սպասելիքները և առհասարակ, այս տարվա ծիրանի բերքից գո՞հ են։ «Տեղեր կա՝ լավ ա, տեղեր կա՝ չէ»,- ասաց գյուղատնտեսներից մեկը։ «Հենա, լավ էլ բռնել ա, էս ճյուղի վրա մի քիչ էլ ավել բերք լիներ, ճյուղերը կկոտրվեին․․․ Բացատրեք, ո՞նց ա էս ծառի վրա կա, ու ասում եք՝ 10 մետր էն կողմ չկա»,- ասաց Փաշինյանը։

Մասնագետն արձագանքեց․ «Հատվածական են մշակել, որտեղ լավ մշակել են, ընդեղ կա, որտեղ չէ՝ չկա», ինչից հետո վարչապետը կատակեց․ «Լսեցի՞ք պատասխանը․․․ չէ, բայց ես ամեն դեպքում գիտեմ ճիշտ պատասխանը՝ էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ ա, կամ․․․»։