Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել. Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է


Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել. Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Մայիս 22 00:42 2020

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում:

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

     1924 թվականի մայիսի 22-ը գեղեցիկ օր էր. հիվանդասենյակում, որտեղ տղա էր լույս աշխարհ եկել, արևը խաղում էր պատուհանի միջով ու լուսավորում պատի ծաղկավոր պաստառները: Ընտանիքը որոշել էր երեխային Շահնուր կոչել, սակայն բուժքույրն ասաց, որ այն դժվար է արտասանել ու գրանցեց նրան որպես Շառլ:

Սեփ-սև մազերով ու կարմիր թշերով երեխան ձեռքին՝ Քնար Բաղդասարյանը տուն վերադարձավ: Երբ ավագ քույրիկը՝ Աիդան, համբուրեց նրա քիթը, երեխան սկսեց ճչալ տասնհինգ րոպե անդադար: Դա Շառլ Ազնավուրի առաջին համերգն էր, որը նա տվեց Մսյո-լը-Պղենս փողոցի իրենց հարևանների համար:

Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան: