Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող 5 երիտասարդները կշարունակեն արդարացված մնալ


Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող 5 երիտասարդները կշարունակեն արդարացված մնալ
Մայիս 21 20:05 2020

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է դատախազի՝առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված բողոքը եւ 4 ամբաստանյալների մասով անփոփոխ թողել դատավճիռը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը միաժամանակ բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը եւ մասնակի բեկանելով դատավճիռը մյուս ամբաստանյալ՝ Ռ. Շանոյանի արդարացրել ՀՀ ՔՕ 185 հոդվածի 1-ին մասով (ուրիշը գույքը դիտավորությամբ ոչնչացնելւ) առաջադրված մեղադրանքում: