Ինչպես երկու լեհ բժիշկները 8000 հրեայի կյանք փրկեցին գերմանական օկուպացիայի ժամանակ


Ինչպես երկու լեհ բժիշկները 8000 հրեայի կյանք փրկեցին գերմանական օկուպացիայի ժամանակ
Մայիս 20 20:39 2020

Յուրաքանչյուր բժիշկ համալսարանն ավարտելուց հետո պարտավոր է Հիպոկրատի երդում տալ և ձգտել չխախտել այն բժշկական ողջ կարիերայի ընթացքում։ Բացի գաղտնիությունից, երդումը ևս մի կարևոր կետ է պարունակում՝ օգնության պարտադիր տրամադրում և կյանքի փրկում, եթե դա հնարավոր է և բժշկի ուժերի սահմաններում է։ Գաղտնիք չէ, որ շատ բժիշկներ ոչ պատշաճ են կատարում իրենց պարտականությունները, սակայն կան այնպիսինները, որոնք անկախ ամեն ինչից փորձում են պահել իրենց սուրբ երդումը։ Վերջին տեսակի լավագույն օրինակներն են մեր պատմության երկու հերոսները՝ երիտասարդ վարշավացի բժիշկներ Եվգենիյ Լազովսկին և Ստանիսլավ Մատուլևիչը։

 

Երկրորդ աշխարհամարտի դաժան տարիներին՝ Լեհաստանում գերմանական շրջափակման ժամանակ, այս բժիշկները փրկել են 8000 հրեայի և լեհական Ռոզվադով բնակավայրի ողջ բնակչության կյանքը։ Պահելով Հիպոկրատի երդումը՝ Մատուլևիչն ու Լազովսկին հասկացել են, որ Հիտլերը ոչնչի առջև կանգ չի առնի ու կբնաջնջի ողջ բնակչությանը՝ տարածքները ստանալու համար։

 

 

 

Հայտնաբերելով, որ առողջ մարդու արյան մեջ մահացած Proteus OX19 բակտերիայի վիրուս ներարկելիս տիֆի հետազոտության դեպքում հնարավոր է դրական պատասխան ստանալ, նրանք ռիսկային որոշում կայացրին՝ միաժամանակ չվնասելով մարդկանց առողջությունը։ Բնակավայրի բնակիչների արյան մեջ վիրուստ ներարկելով՝ նրանք գերմանացի զինվորականներին հայտնեցին, որ շրջանում համաճարակ կա տարածված, և որպես ապացույց ներկայացրին արյան հետազոտությունների պատասխանները։ Ծուղակն ամբողջական դարձնելու համար նրանք գերմանացիներին ներկայացրին թոքախտով տառապող մահամերձ մի ծերունու՝ որպես օրինակի։

Զտարյուն և կրակի նման տիֆից վախեցող գերմանացիները սկսեցին վախենալ իրենց մարդկանց վաակված ճամբարներ ուղարկելուց։ Նրանց համար լավ դաս էր եղել Առաջին համաշխարհային պատերազմը, երբ սարսափելի հիվանդությունը ոչնչացրեց բնակչության մեծ մասին։ Արագորեն որոշում կայացվեց՝ արգելափակել նշվախ բնակավայրն ու դրան հարակից շրջանները։ Երկու բժիշկների խորամանկության շնորհիվ ավելի քան 8 հազար հրեա և 12 գետտո փրկվեց գերմանացիների կողմից դաժանաբար սպանվելուց։ Միևնույն ժամանակ Կարմիր բանակն իրեն երկար սպասել չտվեց, իսկ պատերազմի ելքը վաղուց էր հայտնի։ Հաղթեց մարդասիրությունը։

Մատուլևիչի ճակատագիրը պատերազմից հետո այնքան էլ հայտնի չէ, իսկ ահա Լազովսկին ապրել է և 1958 թ. տեղափոխվել ԱՄՆ, մահացել 2006 թ.։ Իր հարցազրույցներից մեկում Լազովսկին իր կյանքի կարևոր պահերից մեկի մասին է հիշել և ասել. «Բժշկի գլխավոր առաջադրանքը կյանքեր փրկելն է. մենք էլ մեր եղանակով ենք հաջողել հարյուրավոր մարդկանց փրկել»։