Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող 45-ամյա Գագիկին գտել են Սոչի-Երեւան օդանավի վայրէջքից հետո


Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող 45-ամյա Գագիկին գտել են Սոչի-Երեւան օդանավի վայրէջքից հետո
Մայիս 20 19:16 2020

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 23.50-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Գագիկ Ա.-ն:

Նա ապրիլի 7-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հունաստանի տարածք արգելված օտարերկրյա քաղաքացիներ տեղափոխելու, ապօրինի զենք կրելու, անձնական օգտագործման համար թմրանյութեր ապօրինի պահելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ եւ դատախազին: