Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:










