Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից. տնօրեններից Սաթենիկ Նիշանի խոսքով՝ իրենց որևէ պատճառ չի ներկայացվել


Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից. տնօրեններից Սաթենիկ Նիշանի խոսքով՝ իրենց որևէ պատճառ չի ներկայացվել
Մայիս 19 22:00 2020

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Tert.am-ի հետ զրույցում Սաթենիկ Նիշանին նշեց, որ ազատման որևէ պատճառ իրենց  չեն ներկայացրել:

Նա պատմեց՝ վարժարանում տնօրենի պաշտոնը ստանձնելու և իր գործոնեության մասին: 1975թ. ուսուցչական գործով է սկսել աշխատել Եսայան վարժարանում, մի քանի այլ ազգային վարժարաններում աշխատելուց հետո՝ 1985թ. ստանձնել է վարժարանի տնօրենի պաշտոնը:

«Այդ թվականինց ի վեր՝ աշխատում եմ Բեյօղլի թաղային հիմնադրամի հետ: Մեր դպրոցը մատակարարող կառույցը Բեյօղլու Սուրբ Երրորդություն եկեղեցու թաղային խորհուրդն է: Խորհուրդը մոտ տասը անդամ ուներ, բոլորն էլ հետաքրքրվում էին դպրոցի գործերով, հնարավորություն չափ աշխատում էին վարժարանին օգնել՝ վերանորոգման և այլ հարցերում: Կարող եմ ասել, որ Եսայան վարժարանը հիմնադրամի խորհուրդի հետ լավ համագործակցության մեջ է եղել»,- ասաց նա:

Վերջին տարիներին, ըստ նրա, հիմնադրամում ընտրությունների արդյունքում փոփոխություններ տեղի ունեցան: «Արդեն երկու տարի է՝ երկու հոգուց կազմված թաղային խորհուրդ ունենք: Այդ կազմում մնացել է խորհուրդում 25 տարի աշխատած փաստաբան, իրավաբան Սիմոն Չեքեմը և օրիորդ Բերրին Դայան (երկուսն էլ թրքախոս հայ են- Tert.am)»,- ասաց նա:

Նա պատմեց, որ վերջին երկու տարվա ընթացում հիմնադրամի խորհրդի նախագահների հետ  անգամ տասը անգամ չեն հանդիպել, երկխոսության առիթ չի եղել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: