Հերթական ահազանգը Լարսում մնացած Հայաստանի քաղաքացիներից. Նրանք պնդում են, որ իրենց խնդիրներն անտեսված են


Հերթական ահազանգը Լարսում մնացած Հայաստանի քաղաքացիներից. Նրանք պնդում են, որ իրենց խնդիրներն անտեսված են
Մայիս 19 21:15 2020

Հերթական ահազանգն է ստացվել Վերին Լարսում օրեր շարունակ մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր շարունակում են մնալ մեքենաների մեջ, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Վրաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատները ոչինչ չեն անում՝ իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և հավելում, որ զանգահարած քաղաքացին ասում էր. «Վրաստանը բացել է մի սահմանը, բայց էս Վրաց-ռուսական սահմանը չի բացվում, անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են: 42 հոգի ենք էս պահին, կանայք ու երեխաներ կան մեզ հետ, փողոցներում էլ անվադող չմնաց, որ չվառենք տաքանանք, դրանով էինք տաքանում:

Ռուսական ոստիկանությունը եկավ-մոտեցավ մեզ, ասացին, որ ձեր հյուպատոսարանը ոչինչ չի անում, գոնե մենք փորձենք մի բան անենք, մյուս օրն եկան ասին, թե վրացին ասում ա դուք ինչի եք խառնվել, եթե իրանց հայերը, իրանց իշխանությունները չեն խառնվել… վրացին ռուսներին է ասել, ասում է՝ վրացին չի թողնում: Վրացին ասել է՝ թող Հայաստանից զբաղվեն, էնտեղից ավտո տրամադրեն, գան ուղեկցելով տանեն հասցնեն իրենց երկիր, մանավանդ, որ Սադախլոյի անցակետն էլ բաց է: Վրացին ասել է՝ հնարավոր է մենք իրենց թողնենք գնան, բայց հայերը չընդունեն իրենց»:

Քաղաքացու խոսքով՝ իրենց հաց ու ջուր են տալիս իրենց հարևանությամբ գործող ապահովագրական ընկերության երիտասարդ աշխատակիցները՝ Լիլիթ և Գոհար անուններով, մինչդեռ մի ամբողջ կառավարություն այսքան ժամանակ ոչինչ չարեց իրենց համար: