Ռազմական համալսարանի կուրսանտներն անցկացրել են գործնական պարապմունքներ (լուսանկար)


Ռազմական համալսարանի կուրսանտներն անցկացրել են գործնական պարապմունքներ (լուսանկար)
Մայիս 19 19:50 2020

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ ավարտական կուրսի կուրսանտները «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են գործնական պարապմունքներ:

ՊՆ-ից հայտնում են, որ մարտական հրաձգությամբ անցկացված պարապմունքների ընթացքում ամրապնդվել են կուրսանտների ստացած տեսական գիտելիքները, կատարելագործվել մասնագիտական հմտությունները: