Բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը նվազեցվում է. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը


Բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը նվազեցվում է. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Մայիս 19 18:21 2020

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր։

Արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած 100․000- 250․000 դրամի փոխարեն կդառնա 10.000 հազար դրամ, որը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալուն։